Սիրված դերասաններ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի թոռնուհին շատ ակտիվ հրապարակումներ է անում իր ինստագրամյան էջում։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք` ամիսներ առաջ ծնվել է Անժելայի որդին, ում զույգը տվել է Հարություն անունը։
Սիրված դերասանների թոռնուհին հաճախ է տարբեր հրապարակումներ անում նորածին որդու հետ, դրանք շատ հուզիչ են և լայնորեն տարածվում են համացանցում։
Երեկ ընտանիքը նշում էր փոքրիկի 10 ամսականը: Անժելան հերթական անգամ փոքրիկի տորթի նկարահանումը իրականացրել է հայտնի տատիկ-պապիկի հետ:
Այս կադրերը հուզիչ են հատկապես ողբերգություն տեսած ամուսինների համար, երբ նրանք կրկին ժպտում են: