Վթшրի է ենթարկվել սիրված հաղորդավարը. Աստղային օրվա ամփոփում

  • Feb 14, 2024

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

Երգիչ Անդրեն շուտով հայր կդառնա։ Այս մասին հայտնել էր երգիչը՝ ինստագրամյան իր էջում արված ջերմ հրապարակման միջոցով, որտեղ երևում էր կնոջ՝ Աննի գեղեցիկ կարգավիճակը։

Դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանն էլ նոր իր նոր հարցազրույցում խոսել էր Սոֆյայի և դստեր հետ հարաբերությունների մասին։

Դերասան Ռաֆայել Երանոսյանն էլ սթորիների միջոցով ակնարկել էր, որ, կարծես թե, հիվանդանոցում է գտնվում և ենթարկվել է քթի վիրահատության։

Երգչուհի Սիլվա Հակոչյանն էլ մայրիկի ծննդյան օրվա առթիվ նրա հետ համատեղ լուսանկար էր հրապարակել՝ շնորհավորական գրառում կատարելով։

Վթարի է ենթարկվել «Պահմտոցի» նախագծից հայտնի հաղորդավար և ռեժիսոր Սարգիս Միքայելյանը։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ նա երկու տարով զրկվել է մեքենա վարելու իրավունքից, քանի որ հրաժարվել է սթափություն հանձնել։

Մեկնաբանություն

Որոնում