Ոչ մեկի զանգերին չեմ պատասխանում, թույլ եմ. ի՞նչ է պատահել Հասմիկ Խոջյանին

  • Nov 10, 2023

Հասմիկ Խոջյանն այն դերասանուհիներից է, ովքեր շատ ակտիվ են սոցիալական հարթակերում և աշխատում են նաև իրենց ինստագրամյան էջում։

Հասմիկը իր էջի ակտիվությունն առավել ապահովեց իր նշանադրությամբ, ապա հարսանիքով և երեխայի ծննդով:

Նա փորձում է մշտապես դրական էներգիա փոխանցել իր հետևորդներին: Սակայն այսօր նա տխուր հրապարակում է արել`նշելով, որ իրեն թույլ է զգում և ուզում է հանգստանալ, այդ իսկ պատճառով էլ չի պատասխանում ոչ ոքի զանգերին: Դերասանուհու խոսքով`ինչ որ վիրուս է, ինչի հետևանքով  ինքն այդ վիճակում է հայտնվել:

Նշենք, որ վերջերս էլ Հասմիկի դուստրը դարձավ 8 ամսական: Աշնան թեմայով Հասմիկը գեղեցիկ զբոսանք է կազմակերպել, որից մի քանի կադր ներկայացրել էր իր հետևորդներին:

 

 

 

 

 

 

 

Նշենք նաև, որ երիտասարդ մայրիկը փոքրիկի յուչաքանչյուր ամիսը տոնի է վերածում:

Մեկնաբանություն

Որոնում