Այսօր դերասանուհի Աննա Հարությունյանի ծննդյան տարեդարձն է: Դերասանուհուն բազմաթիվ շնորհավորանքներ էին գրում տարբեր հայտնի դեմքեր: Գաղտնիք չէ, որ դեռ վաղուց Ամերիկաբնակ դերասանուհի Անի Երանյանն ու Աննա Հարությունյանը ընկերություն են անում:
Երբ հայկական սերիալներ ասվածը նոր էր ,նրանք միասին նկարահանվում էին առաջին հայկական սերիալներում և այդ ժամանակից ի վեր շարունակում են ընկերություն անել:
Անին շնորհավորանք էր գրել`ուղղված Աննային:
«Իմ խելառ օրերի ընկեր»,- գրել էր Անին:
Նա նաև հրապարակել էր իրենց համատեղ լուսանկարը, որտեղ դերասանուհիներն ասես անճանաչելի լինեն: Հետևելով դրանց`ակնհայտ երևում է, թե որքան շատ են նրանք այս տարիների ընթացքում փոխվել: