Այս պահին ընթանում է «Եվրատեսիլ 2025» միջազգային երգի մրցույթի եզրափակիչ փուլը: Ազգային ժյուրիի քվեարկության արդյունքներով Հայաստանն այս պահին 18-րդ հորիզոնականում է: Սա դեռևս քվեարկության առաջին փուլն է:
Հայաստանին 12 միավոր տվեց Մալթայի ազգային ժյուրին, 10 միավոր Ֆրանսիայից ստացանք, Դանիայի ժյուրին 1 միավոր փոխանցեց, Լատվիայից 4, Իռլանդիայից 1, Մոնտենեգրոյից 1, Հունաստանից 3, Սերբիայից 2, Իսրայելից 5, Վրաստանից 3 միավոր ստացավ մեր մասնակիցը:
Դե իսկ Հայաստանի ազգային ժյուրին 12 ամենաբարձր միավորը տվեց Ֆրանսիային, Ֆինլանդիային 10, Ավստրիային 8, Շվեյցարիային 7, Շվեդիային 6, Մալթային 5, Ուկրաինային 4, Նիդերլանդներին 3, Էստոնիային 2 և Լատվիային 1 միավոր փոխանցեց Հայաստանը: