Ինքն ինձ գրավել է Աստծո տված գեղեցկությամբ. Նարեկ Հայկազյանը`Ծովինար Մարտիրոսյանի մասին

  • Oct 28, 2023

Ամալյա Հովհաննիսյանի Look and Face նախագծի հերթական հյուրն էր դարձել դերասան Նարեկ Հայկազյանը, ով զրույցի ընթացքում խոսել էր մի շարք թեմաներից։ StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել հետաքրքիր հատվածները։

Խոսելով կնոջ՝ Ծովինար Մարտիրոսյանի մասին, Նարեկը ասել էր, որ կինն իրեն գրավել է Աստծո տված գեղեցկությամբ.

«Ես զգեստով չեմ նայում, զգեստը ավելի է գեղեցկացնում, ինքը շատ ճաշակով է հագնվում, ես չեմ թողնի ինքը վատ հագնվի։ Ես իրեն զգեստով չեմ գնահատել։ Ես իր աչքերն եմ սիրել, իր հայացքը, խոսքը։ Գիտեմ, թե որ պահին ինքը կարող է նեղվի ու ես չեմ անցնի այդ սահմանը, չեմ ուզում փոխել իրեն։ Ինքն էլ է ոճային, ինքն էլ է սիրում գեղեցիկ հագնվել, ուղղակի ինքը կարող է թքած ունենալ։ Ինձ համար կարևոր է, թե մարդիկ ինչ կմտածեն մեր մասին, հասարակական էակներ ենք։ Ես թույլ չեմ տալիս մարդիկ կարծիք ազատ արտահայտեն։ Իմունիտետ եմ ձեռք բերել, բայց դա ինձ համար տգեղ է։ Ես ընդհանրապես չեմ սիրում համացանցում ինչ-որ կարծիք գրել։ Ես շատ հայեցի եմ ու մեկ-մեկ, որ տեսնում եմ հայ կանայք ինչեր են գրում, ես սարսափում եմ։ Ինձ համար հայ կնոջ մոտ էլ ամեն բառ չի կարելի ասել, իսկ համացանցում ով ինչ ուզում անում է, ով ինչ ուզում օգտագործում է»։

 

Մեկնաբանություն

Որոնում