Խոշոր հրդեհ Շուշի-Բերձոր ճանապարհին. Шյրվել է Հայաստան ուղևորվող քաղաքացիների երկու ավտոմեքենա

  • Sep 28, 2023
Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին այրվել է Հայաստան ուղևորվող քաղաքացիների երկու ավտոմեքենա, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԻՆ-ին։
Դեպքը տեղի է ունեցել Շուշի-Բերձոր (Լաչին) հատվածում։  Նախ՝ խաղաղապահներին պատկանող 8 տոննա քաշով վառելիքի ցիստեռնը շրջվել է ճանապարհի եզրին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։  Հրդեհը տարածվել է ճանապարհի եզրին կայանված ՀՀ քաղաքացիների մեքենաների վրա։

Մեկնաբանություն

Որոնում