Աղջիկս ինձ մшհից փրկեց. Հրաչյա Գասպարյանը՝ քшղցկեղով տшռապելու և երեխաների մասին

  • Feb 24, 2024

Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդման հերթական հյուրն էր դարձել դերասան Հրաչյա Գասպարյանը։

Դերասանը զրույցի սկզբում նշել էր, որ ներկայիս իր բոլոր խաղընկերները իր աշակերտներն են․

«Սերիալ գրելը շատ բարդ գործ է, որովհետև այնպես պետք է գրես, որ ոչ միայն անսպասելի բաներ տեղի ունենան, այլ, որ հերոսները կենսագրություն ունենան։ Իսկ եթե կենսագրություն չունի, նա հետաքրքիր չի։ Այդ պրոցեսի մեջ ենք։ Հանդիսատեսի հետ, որի հետ շփվում ենք, պետք է մի փոքր վեր լինենք, ար իրենք հասնեն մեզ, ոչ թե մենք իջնենք իրենց մակարդակին։ 80-ականներին նկարվել ենք Մոսֆիլմում, հետո՝ Հայաստանում, բայց քանի որ դա հեռուստատեսությունում ցույց չէին տալիս, ինձ այդտեղից էլ չէին ճանաչում, բայց հենց առաջին սերիալից սկսեցին ճանաչել։ 100-ից ավելի բեմադրություն եմ արել բոլոր արտիստներին, դերասաններին ճանաչել են, ինձ չեն ճանաչել։ Դա ինձ ոչ վիրավորել է, ոչ նեղվել եմ դրանից։ Մենք կադրի հետևն ենք, վախենալու, պարծենալու, ոգևորվելու, նեղանալու բան չկա։ Էսօր աշխարհնա քանդվում, որովհետև ընտանիքին դեմ են, չեն հասկանում՝ ինչ է ընտանիքը։ Մենք եվրոպացի չենք, մենք ուրիշ ցիվիլիզացիա ենք, ուրիշ հասկացություն ենք և դա պետք է հասկանանք։ Ես հասկացա, որ դաստիարակությունը ունի ամենամեծ նշանակությունը երեխայի զարգացման և վերելքի համար։ Այս հասկացողությամբ կունենանք երկիր, որը կծաղկի։ Սկզբում դժվար էր, փնտրում էի այն կոնտակտը, որը կմիացներ երեխայի հետ, անհատականությունը պետք է հասկանաս և նոր արժանապատիվ երեխան պետք է լինի։ Աղջիկը պետք է լինի հեզ, բարի, ժպտերես և խելոք, երբ աղջկա աչքերի մեջ նայում ես և այնտեղ միտք չկա, ինչքան ուզում է մակյաժ անի չի փրկվում, բարբի է դառնում։ Ես իմ տղայի հետ էլ եմ որպես տղամարդ վերաբերվել։ 3-4 տարեկանից հետս տարել եմ որսի, հետս եկել է սարեր, ծով։ Շատ դժվար գործ է դաստիարակելը, բայց՝ անհրաժեշտ։ Մարդը իր թերություններից պետք է կարողանա ազատվի, եթե մտածող մարդ է։ Ես համարում եմ, որ անգրագետ հայը մեր թշնամին է։ Քո ապրելաձևն է դաստիարակում։ Երբ որ տանը բոլորը կարդում էին, երեխաները չէին կարող չկարդալ։ Ընտանիքի դաստիարակությունը հիմքն է, որը կօգնի հետագայում։ Մենակ էի պահում ամբողջ ընտանիքը՝5-6 հոգի և ինձ պետք էր աշխատել այդ ժամանակ։ Մի օր չկա որ աղջիկս, տղաս զանգ չտան։ Բացառիկ հարազատներ ենք։ Աղջիկս ինձ արդեն ավելի շատ մայր է, ինքը ինձ ուղղակի մահից փրկեց։ Ծանր վիրահատություն ունեի, ամենադժվար ժամանակին ինքը ինձ չթողեց։ Շատ հանգիստ հաղթահարեցի, նույնիսկ հումորով, ես երբեք ոչնչից չեմ վախեցել։ Ես ապրում եմ, գործում եմ և կանեմ դա մինչև վերջ։ Ինձ համար կարևոր էր, որ երեխաս չտանջվի։ Հիմա պահպանում եմ ստաբիկությունը, միակ տանջանքը այդ դեղերը խմելն է»։

Մեկնաբանություն

Որոնում