Ձերբակալվել է հայտնի երգչուհին. Աստղային օրվա ամփոփում

  • Apr 05, 2024

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

Երգչուհի Մաշ Իսրայելյանը, ով հաճախ է դստեր մասնակցությամբ հրապարակումներ անում, հերթական անգամ ցույց էր տվել, որ փոքրիկ Աննային ֆոտոշութի է տարել։

ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Մերի Մակարյանն էլ Գայանե Ավետիսյանի հետ համատեղ էր հրապարակում արել՝ ակնարկելով, որ իրենք նիր նախագծի են մասնակցում։

Արփի Գաբրիելյանն էլ ցույց էր տվել, թե ինչպես են ինքն ու Միհրան Ծառուկյանը որդուն՝ Ռոբերտին, վաղ առավոտյան մանկապարտեզ ուղեկցում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «ԴՕԿ» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը իր հերթական եթերի ընթացքում անդրադարձել էր Ասատրյանների ընտանիքին։ Արտաշ Ասատրյանն էլ ինստագրամյան իր էջի story բաժնում գրառմամբ էր հանդես եկել՝ այդ կերպ, կարծես, փորձելով արձագանքել Ղուկասյանին։

Ադրբեջանցի երգչուհի Ռաքսանա Իսմայիլովան ձերբակալվել է Մոսկվայում՝ անօրինական միգրացիայի կազմակերպման համար քրեական գործով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի «կաշառք տալու» և «փաստաթղթեր կեղծելու» հոդվածներով։

Մեկնաբանություն

Որոնում