Ձեր գովազդն այստեղ

Անչափ հուզիչ. Արամ Ասատրյանի թոռը երկար տարիներ անց այցելել է պապիկի գերեզմшնին

  • Dec 24, 2023

StarNews-ը բազմիցս անդրադարձել է Արամ  Ասատրյանի ընտանիքին, լուսաբանել որդիների ընտանիքներում եղած  ուրախ իրադարձությունները, հարսանիքներն ու նաև ներկայացրել այնտեղ առկա խնդիրները:

Ասատրյանների ընտանիքը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է եղել։ Սիրված երգչի Արամ Ասատրյանը 4 զավակ ունի 3 որդի և 1 դուստր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սեդրակի երեխաները երեկ վերադարձել են հայրենիք: Նրանց հետ նաև վերադարձել է Տիգրանի որդին`Արմանը, ով այսօր այցելել է պապիկի գերեզմանին:

Նա երկար տարիներ Հայաստանում և պապիկի գերեզմանին չայցելելուց հետո տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել այնտեղից:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն`Ասատրյաններն այստեղ են կրտսեր Արամ Ասատրյանի նշանադրության նպատակով:

Երեկ նրանք հորեղբոր`Արտաշի ընտանիքի հետ լավ ժամանակ են անցկացրել: Ինչպես իրենք են ասել`նշանդրեքը «սկսվել է»:

 

Հավելենք, որ Արամը նշանադրվում է Աննա անունով աղջկա հետ: Աննա Նիկողոսյանն Էջմիածնից է, այո, Արամն ու Աննան երկուսն էլ Էջմիածնից են:

Մեկնաբանություն

Որոնում