Ջերմ բարևեցինք․․․ Սոնա Ռուբենյանը Արային մшհից օրեր առաջ է տեսել

  • Dec 19, 2023

Այս պահին տեղի է ունենում սիրված երգիչ Արա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը:

StarNews-ը հենց այստեղից անձամբ խոսեց երգչուհի Սոնա Ռուբենյանի հետ, ով հազիվ էր զսպում իր արցունքները։ Սոնան Արայի հոգեհանգստին եկել էր ամուսնու՝ Էմիլի հետ։

Ե՞րբ եք վերջին անգամ տեսել Արա Մարտիրոսյանին։

Դեկտեմբերի 3-ին եմ վերջին անգամ Արային տեսել մրցանակաբաշխության ժամանակ, ինչպես միշտ ջերմ բարևեցինք:

Ինչպե՞ս կբնութագրեք նրան։

Արային հիշում եմ, որպես լավ երգիչ, լավ մարդ, Արան էն մարդկանցից է ում երգերը բոլոր տարիքի մարդիկ սիրում են, և՛ հին, և՛ վերջին երգերը:

Ինչպիսի՞ն էր Արան որպես մարդ, հանդիսատեսը նրան որպես արտիստ էր ճանաչում։

Հայ ազգը կորցրեց շատ երգեր, որոնք դեռ կարող էին ծնվել։ Ես շատ չեմ շփվել Արայի հետ, բայց միշտ ջերմ բարևել ենք, բայց կարող եմ ասել, որ Արան բարի, պարզ ու լավ երգիչ է ում կորցրել ենք բոլորս:

 

Մեկնաբանություն

Որոնում