StarNews-ը առաջինն է հայտնել, որ երգչուհի Սիլվա Հակոբյանն այս օրերին իր ընտանիքի հետ Ռուսաստանում է: Պատճառը երգչուհու և ամուսնու `հարսանյաց արարողության քավոր և քավորկին լինելն է:Նրանց հետ են նաև երեխաները:
Պարզվում է Սիլվան եղել է իր բարեկամի`եղբոր հարսանիքի քավորկինը: Հայկական հարսանիքի ժամանակ երգչուհին կատարել է քավորկնոջ բոլոր պարտականությունները:
StarNews–ի ընթերցողների աչքից չի վրիպել, որ Սիլվան ներկա է գտնվել այս հարսանիքին կրելով այն զգեստը, որը տարիներ առաջ իու հղիության վերջին ամիսներին է կրել: Շատերը հետաքրքրվել են`հասկանալու համար, արդյոք երգչուհին կրկին հղի՞ է, թե պարզապես իր նախընտրությունն ու այդպիսով զգեստի տեսակն է ստիպում նման հետևություն անել:
Հավելենք, որ ըստ նախորդ օրվա հրապարակման`հարցի պատասխանը երկրորդ տարբերակն է: