Ու՞մ ընտանիքն է քանդել Ելենա Բորիսենկոն, և ինչու՞ են մեղադրում նրան

  • Oct 21, 2023

Տարիներ առաջ, երբ դերասանուհի Ելենա Բորիսենկոն սկսեց իր կարիերան անմիջապես դրական վերաբերմունքի արժանացավ լսարանի կողմից, սակայն այս տարիների ընթացքում նրա անվան շուրջ բազմաթիվ սկանդալային խոսակցություններ են եղել։

«Վերվարածները» նախագիծը շրջադարձային դարձավ Ելենա Բորիսենկոյի կարիերայի համար, հենց այդ նախագծից հետո նա լայն ճանաչում ձեռք բերեց, սակայն կերպարային կտրուկ փոփոխությունը ոչ միանշանակ ընդունվեց լսարանի կողմից.

«Երբ Կարինայից հետո «Ժառանգները» սերիալում հակահերոսուհու դեր տարա, դեմ առա հանդիսատեսի վրդովմունքին, ով չէր ցանկանում ինձ բացասական կերպարում տեսնել։ Եւ հետագա սերիալներում միշտ նյարդայնացնող ինչ-որ բան լինում էր։ Մեկ՝ իմ երկար օղերը, մեկ՝ մազերի գույնը, իմ հերոսուհին խմում էր եւ դա երբեմն զայրույթ էր առաջացնում, մեկ՝ ես չափազանց ուժեղ կնոջ դեր էի տանում։ Մի խոսքով, այն ինչ Կարինա չէր, վատ էր։ Եւ մինչեւ օրս էլ ինձ որպես Կարինա են հիշում։

Պարզապես դա Հայաստանում առաջին սերիալն էր, չափազանց վարկանիշային եւ սիրելի, եւ իմ հերոսուհուն պարզապես պաշտում էին։ Սկզբում շատ էի մտածում, քանի որ մինչեւ Կարինան բազմաթիվ լուրջ դերեր էի խաղացել թատրոնում, եւ դրանք ոչ մեկին պետք չէին։ Այն ժամանակ իմ մտերիմ ընկերուհին հաճախ կատակում էր՝ ասելով, թե Կարինան իմ լավագույն դերն է։ Սակայն այդ հերոսուհու շնորհիվ ես երկրպագուներ ձեռք բերեցի, ովքեր երկու խմբի բաժանվեցին. Կարինային սիրողներն ու նրանք, ովքեր իմ մեջ լուրջ դերասանուհի տեսան։ Նրանք հետեւում են իմ արվեստին, հրաշալի նամակներ են գրում, եւ սպասում են կինոյում իմ լուրջ աշխատանքներին»։

Դերասանուհին հաճախ է հայտնվել քննարկումների կենտրոնում՝ իր անձնական կյանքի մանրամասների պատճառով.

«Ինչ ինձ հիշում եմ՝ միշտ սիրահարված եմ եղել, եթե իմ կյանքում ոչ ոք չի էլ լինում, ինքս ինձ համար մի կերպար եմ ստեղծում եւ դրանով ապրում եմ։ Առաջին անգամ սիրահարվել եմ մանկապարտեզում, այդ տղայի հետ մենք միշտ միասին էինք, նրա քույրն էլ մեր բակում էր ապրում, այնպես որ բակում էլ էինք շփվում։ Հետո, իհարկե, հասկացանք, որ այդ ամենը լուրջ չէր»։
Դպրոցում ևս Ելենան սիրահարված է եղել, ընդ որում, իր համադասարանցուն. «Այդ տղան էլ իմ հանդեպ անտարբեր չէր, բայց նա այդպես էլ չիմացավ, որ իրեն սիրում էի։ Հետո նա վաղաժամ հեռացավ կյանքից, ու երբ մեր ընդհանուր ընկերներից մեկը իմացավ զգացմունքներիս մասին, շոկ ապրեց, ասաց՝ գոնե նա իմանար, որ դու էլ սիրահարված ես եղել իրեն»։

Իսկ ահա առաջին լուրջ հարաբերությունները դերասանուհին կառուցել է տասներորդ դասարանում, բայց խուսափել էր ասել, թե ում հետ՝ նշելով, որ նախկին ընկերոջն այսօր շատերն են ճանաչում.

«Հետո, երբ նրա հետ հարաբերություններն ավարտվեցին, ես շատ ծանր էի տանում այդ հանգամանքը։ Նա ասաց՝ քեզ շատ եմ սիրում, բայց մենք իրար համար չենք։ Այն ժամանակ դա ինձ համար մեծ ողբերգություն էր, բայց հետո մոռացա այդ ամենը»,-խոստովանել էր դերասանուհին։

Նա շեշտել էր, որ սերը զուտ խոսք չէ, այլ ենթադրում է արարք, եւ եթե տվյալ տղամարդը պատրաստ չէ հանուն կնոջ կոնկրետ արարքների, ավելի լավ է՝ նրանք բաժանվեն.

«Եթե ես մեկին ջնջում եմ իմ հիշողությունից, նրան վերադարձնել այլեւս հնարավոր չէ։ Այդ նույն սկզբունքով ամուսնությանս հանգամանքն եմ գլխիցս ջնջել»։

Վերջին շրջանում դերասանուհու անվան շուրջ ամենատարածված խոսակցություններից մեկն էր, որ Ելենան հարաբերությունների մեջ է ամուսնացած տղամարդու հետ ու բավականին սկանդալային այս թեմայի մասին խոսելիս Ելենան նշել էր.

«Ես երբևէ ոչ մեկի ընտանիքը չեմ «քանդել», ես երբևիցե չեմ հանդիպել ամուսնացած տղամարդու հետ, ես ազնիվ եմ, հանգիստ եմ, իմ խիղճը հանգիստ է»։

Դերասանուհու համար ծանր թեմաներից է նաև մայրությունը.

«Ես միշտ երեխա սիրել եմ, միշտ երեխաների հետ լեզու եմ գտել։ Ես ունեմ շատ լուրջ խնդիր ու չկա Երկիր մոլորակի վրա երկրորդ մեկը, ով իմ խնդրից ունի»,- Ելենայի խոսքով՝ հենց այդ խնդրի պատճառով է, որ ինքը դեռ չի կարողացել մայրանալ։

Մեկնաբանություն

Որոնում