Ռուսաստանաբնակ հայազգի շոումեն Միխայիլ Գալուստյանն Ինստագրամում հրապարակում է արել ու հայտարարել, որ ինքն ու կինը`Վիկտորյան, ամուսնալուծվելու որոշում են կայացրել.
«Ընկերներ և բոլոր նրանք, ովքեր ճանաչում են մեր ընտանիքին: Տևական ժամանակ անց կարևոր համարեցինք պատմել ձեզ… Երբեմն կյանքը փոխում է իր սցենարները, և այնպես ստացվեց, որ մեր համատեղ ճամփորդությունն ավարտվեց։ Մենք որոշեցինք ամեն մեկս գնալ մեր ճանապարհով: Մենք բաժանվել ենք` առանց վիրավորանքի ու պրետենզիաների, շնորհակալության զգացումով այն ամենին, ինչ եղավ մեր մեջ: Մենք շնորհակալություն ենք հայտնել միմյանց մեր համատեղ տարիների համար և պահպանում ենք լավ հարաբերություններ: Ամուսնալուծությունը վերջը չէ, այլ կյանքի նոր փուլ։ Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր ավարտ նոր բանի սկիզբ է: Մենք առաջ ենք շարժվում կյանքում՝ պահելով հարգանքն ու լավ հիշողությունները միմյանց հանդեպ: Կյանքը լի է փոփոխություններով, և դրանցից յուրաքանչյուրը նոր բանի հնարավորություն է»- գրել է Միխայիլը։