Սուպեր Սաքոն նոր սիրելի՞ ունի. ո՞վ է երգչի գրկում

  • Jan 14, 2024

Ամերիկաբնակ ռեփեր Սուպեր Սաքոն բավականին ակտիվ է ինստագրամյան իր էջում և պարբերաբար նոր լուսանկարներով և տեսանյութերով է կիսվում հետևորդների հետ:

Սուպեր Սաքոն այս անգամ հրապարակում է արել, որն առաջացրել է հետևորդների հետաքրքրությունը: Նա գրկել է մի կնոջ, ում դեմքը խնամքով թաքցրել է: Բացի այդ նա ռոմանտիկ հրապարակում է արել ավտոմեքենայի մեջ, որտեղ կրկին նույն կնոջ ձեռքն է:

Նշենք, որ նախորդ ամռանը ԱՄՆ–ում բնակություն հաստատած ռեփեր Սուպեր Սաքոն հայտնել էր, որ նշանվել է սիրելիի՝ Գոհարի հետ։ Իր հերթին ռեփերի ընտրյալը հրապարակել է հոլովակ՝ ցույց տալով նշանադրության մատանին, որին կից գրել էր.«Ես միշտ կսիրեմ քեզ»:

Կարճ ժամանակ անց նրանք իրենց էջերում հեռացրեցին բոլոր համատեղ լուսանկարները, այնուհետև խոստովանեցին, որ բաժանվել են:

Մեկնաբանություն

Որոնում