Տղաս ենթակա չէ ծառայության… Նարեկ Հայկազյանը`իր և Ծովինարի որդու առողջական խնդիրների մասին

  • Oct 28, 2023

Ամալյա Հովհաննիսյանի Look and Face նախագծի հերթական հյուրն էր դարձել դերասան Նարեկ Հայկազյանը, ով զրույցի ընթացքում խոսել էր մի շարք թեմաներից։ StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել հետաքրքիր հատվածները։

Դերասանը խոսել էր նաև որդիների մասին.

«Ես փորձում եմ այս ամեն ինչի մեջ դաստիարակել նրանց այնպես, որ վատը չընդօրինակեն, վատը չբերեն տուն, վատով չդաստիարակվեն։ Ինձ համար յուրաքանչյուր տարիքում դժվար է ծնող լինելը, բայց դա գեղեցիկ և հաճելի դժվարություն է։ Աստված ինձ տվել է այս պարտականությունը, ես պիտի պատվով տանեմ մինչև վերջ։ Հիմա իմ տղան լիարժեք ազատ է, ես իրեն ուղղակի զգումացնում եմ վտանգների մասին։ Ինքը առանձին մարդ է, իր մտածմունքներիվ, աշխարհայացքով։ Մեծս՝ Անրիս ինքը արդեն աշխատում է, շատ ուրախ եմ, ես 12 տարեկանից էի աշխատում, բայց ես միշտ մտածում եմ, որ այս տարիքում պետք չի աշխատել, պետք է սովորել։ Ես ճարահատյալ եմ աշխատել, մութ ու ցուրտ տարիներն էր, որ ասում են «հացին կակա ենք ասում» այդ վիճակն էր, բայց տղաս չունի դրա կարիքը։ Իհարկե կան բաներ, որտեղ թերացել եմ, բայց ամեն րոպե, ամեն վայրկյան փորձում եմ տալ առավելագույնը։ Միշտ ինչ-որ բան անելուց առաջ փորձում եմ այնպես անել, որ հետք չթողնի։ Մեր սերունդը ամենադաժան բաներն է տեսել ու տեսնում է, ու միգուցե դա՞ է ճիշտ պինդ դառնալու համար։ Իմ ամենամեծ տրավման տատիկիս մահն է եղել, բայց դրանից առաջ էլ կարոտներ են եղել»։

Դերասանի ավագ որդին արդեն հաջորդ տարի զորակոչվելու է բանակ, ու Նարեկը անկեղծ խոստովանել էր՝ այդ առումով շատ մտավախություններ ունի.

«Նախ տղաս փոքր-ինչ ենթակա չէ ծառայության, աչքի խնդիր ունի, համարյա մինուս 6 է տեսողությունը։ Ես չեմ համակերպվում այս ամեն ինչին, ինչ-որ կատարվում է։ Ես ինձ ինչ հիշում եմ ծնված օրվանից պատերազմի մեջ ենք։ Բայց ես մի բան գիտեմ ու մի բանում վստահ եմ, որ մենք Աստծո երկիր ենք ու Աստված մեզ պահելու է ու չի թողնելու, որ մեր երկիրը կործանվի»։

Նարեկը եղել է տան միակ երեխան, սակայն մայրիկի ամուսնությունից հետո լույս աշխարհ են եկել եղբայրները ու դերասանի խոսքով՝ ինքը ջերմ հարաբերությունների մեջ է նրանց հետ.

«Ես գժվում եմ իրենց համար, իրենք իմ աշխարհներն են, ես իրենց և՛ եղբոր պես եմ նայում, և՛ պապայի։ Իմ հարազատն են, հարազատից էլ հարազատ են։ Միշտ երազել եմ ինձնից մեկ տարի փոքր եղբայր ունենամ։ Ժամանակ է եղել, ինձ շատ մենակ եմ զգացել»։

Մեկնաբանություն

Որոնում