Ես ու Միհրանը վիճեցինք, ընտրվեց Արփին. Մերի Մակարյանը`դժվար փուլերի մասին

  • Oct 21, 2023

Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդման հեթական հյուրը դերասանուհի Մերի Մակարյանն է։ հաղորդման ընթացքում Մերին անդրադարձել է մի շարք թեմաների։ StarNews-ը հետևել է զրույցին ու առանձնացրել հետաքրքիր հարց ու պատասխանները։

Մերին խոսեց Ֆուլ Հաուս սիթքոմի իր դերի, այնուհետև սիթքոմում մասնակցություն չունենալու մասին.

«Երկար տարիներ են անցել, Ֆուլ հաուսի դերասաններն են շատ կայացած ու սիրված է եղել, հետո արդեն ընտանիք են կազմել, շատ բարդ է այս մասին խոսել։ Մի քիչ նուրբ թեմա է, բայց այո ճիշտ նշեցիր, ոչ թե Միհրանը չէր ցանկանում, որ միասին նկարվենք այլ մեր երկուսի երկրպագուները չէին ուզում մեզ միասին տեսնել նախագծում, էդ ամեն ինչն էլ գալիս էր «Դժվար ապրուստ»-ից, որովհետև երկրպագուները վիճում էին։ Հետո մենք էլ մի փոքր վեճ ունեցանք Միհրանի հետ, հետո հաշտվեցինք : Եղավ այն, ինչ եղավ։ Ես ասեմ, որ ի վերջո ես հասկացա խնդիրը որն էր, դա ամենևին էլ երկրպագուների խնդիր չէր, դրա մասին չեմ ուզում բարձրաձայնել, ափսոսում եմ , որ չեմ կարող, բայց ես կպահեմ ինձ ավելի սոլիդար։ Այդ ժամանակ ինձ հրավիրեցին 6-րդ զգայարան որպես հաղորդավարուհի ու Մենչն ինձ զանգեց ու ասաց, որ դու ունես էդ պրոեկտը, էնպես չի որ գործ չես ունենա, բայց մենք որոշեցինք, որ էսպես ավելի ճիշտ կլինի ու դեռ կարծեմ Արփին ընտրված դերասանուհին չէր, Արփին լինելու էր որպես դերասանուհի, բայց ոչ իմ փոխարեն։
Ես ու Արփի Գաբրիելյանը հարաբերություն չենք ունեցել և չունենք, բայց իրար տեսնելիս բարևում ենք, վերջին անգամ նրան տեսել եմ ԱմՆ-ում, բարևել եմ և շատ նորմալ, արդեն ես իմ ընտանիքն ունեմ, իրենք իրանց ընտանիքն ունեն, շատ ուրախ եմ իրենց համար, միայն լավն եմ մաղթում։
Խնդիրը Արփիի մեջ չի, խնդիրը այն էր, որ ես չէի նկարվում, բնականաբար շատ վատ էի ինձ զգում, ու էդ վատ զգալու օրերը շատ երկար են տևել մինչև ես հասկացա իրականում ինչն է պատճառը։
Ես թոփ պրոեկտից դուրս մնացի, բայց հանուն ազնվության ասեմ, որ այդ ժամանակ հնարավորություն տվեց որոշելու արդյոք ես ուզում եմ նկարահանվել, արդեն էդ թոհ ու բոհը անցել էր, ես ասեցի` չէ չեմ ուզում»:

Մեկնաբանություն

Որոնում