Ի՞նչ էր ասել մшհից առաջ Լուիզա Ղամբարյանին ամուսինը. ԲԱՑԱՌԻԿ

  • Oct 02, 2023

Մհեր Բաղդասարյանն իր Tet a Tet հաղորդման շրջանակներում հյուրընկալել է դերասանուհի Լուիզա Ղամբարյանին: Լուիզան զրույցի ընթացքում խոսել է տարբեր թեմաների մասին: StarNews-ը հետևել է անկեղծ զրույցին:

Լուիզան խոսեց իր կյանքի դժվար փուլի մասին, երբ մեկ ամսվա ընթացքում Լուիզան կորցրեց իր երկու թանկ մարդկանց`մայրիկին և ամուսնուն, ինչպես նաև խոսեց իր ու դստեր կապի մասին.

«Եվ իմ ամուսինը, և իմ մայրը, ոչ թե նրա համար, որ իմն էին, այլ պարզապես նրանք անուշիկ մարդիկ էին, մեր ու բոլոր իրենց ճանաչող մարդկանց կյանքում ցավ ու հետք են թողել: Իսկ ես ու դուստրս միշտ շատ կսպվսծ ենք եղել, աղջիկները միշտ պապաների հետ են կապվում, աղջկա ու հոր կապը սերտաճած է, դա ուրիշ հարթության մեջ է, բայց Գոգան, միշտ այնպես էր անում, որ մենք ավելի շատ շփվեինք, երևի գիտեր`ես ու աղջիկս ավելի երկար ենք մնալու միասին: Չկա էդպիսի օր, որ մենք չհիշենք իրեն, իմ մայրիկին: Երբ աղջիկս ընդունվեց համալսարան, իր առաջին բառն էր`մամ, արի գնանք պապայի մոտ, ամեն ինչ` ինչ խոսում  է, ասում է`պապան էս կասեր, էն կասեր, իր համսր դժվար է տատիկի ջերմությունն էլ չկա, համեղ ուտելիքներն էլ չկան,իր պաշտպանը չկա…»:

Լուիզան նաև նշեց իր ապրումները.

«Ես ապրում եմ իմ աղջկանով, իմ հայրենիքով, իմ ցավով ու բեմով»:

Լուիզան մեկ անգամ նշել է, որ շատ կերազեր, որ իր հայրը տեսներ իր հաջողությունները, որոնք, որ Լուիզան ունեցել է իր կյանքում: Լուիզան նշեց, որ հիմա ավելի շատ իր մայրիկի հետ է խոսում և մայրիկի կարիքն ունի:

Լուիզան պատմեց իր և ամուսնու վերջին զրույցի մասին.

«Ապրիլի 3 էր, մի քանի ժամ առաջ իր մահից:Ինքը ինձ ասեց` իմ բարի ու համարձակ Լուիզ:Գարեջուր ուզեց, տվեցի, գիտեի, որ չի կարելի, բայց տվեցի,նստեցինք իրար կողք, փորձեցի ծիծաղեցնել, ինքն էլ փորձեց ծիծաղել,մեծերիցս լսել էի`մարդիկ մահից առաջ սիրունանում են, ինքն էլ սիրունացել էր, զգացիլ որ այդ պահն է գալիս:Ասեց` խոստացի, որ Գաբիի համար կանես ամենաճաշակով հարսանիքը, իրա մոտ ամեն ինչ լավա լինելու, ինքը կանի ճիշտ ընտրություն»:

Մեկնաբանություն

Որոնում