Միշտ քեզ հետ եմ… Անահիտ Կիրակոսյանի հուզիչ հրապարակումը`դստեր ծննդյան առթիվ

  • Feb 03, 2024

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը այն հայտնիներից է, ով մշտապես ակտիվ է իր ինստագրամյան հարթակում: Նա իր ինստագրամյան էջում հուզիչ շնորհավորանք է գրել`ուղղված իր ավագ դստերը`Լաուրային:

Անահիտը գեղեցիկ կադրերով ներկայացրել է իրենց միասին անցած ճանապարհը:

 

View this post on Instagram

 

A post shared by Anahit (@anahitkirakosyanofficial)

Անահիտ Կիրակոսյանի անձնականի մասին գիտեն բոլորը:

Նշենք, որ մեկ անգամ Անահիտը մի դրվագ է պատմել իր ամուսնությունից.

«Մեկ անգամ ես ու Արտակը վիճել էինք ու կարգին վիճել էինք, էն կերպ, որ ես ասեցի`երևի էս վերջնա: Մեծ աղջիկս`Լաուրիկը, ասեց «կռվել եք՞, եթե բաժանվեք, մամա, ես քո հետ եմ գալու»: Էդպահին մոռացա ինչի համար ենք կռվել, էդ դրվագն արդեն բոլոր հարցերին տալիսա պատասխան: Մենք էնքան բաներ ենք ապրել միասին, էնքան իրավիճակներ, իրանք իմն են, ես իրանցը, իրանք իմ աղջիկներն են: Մի անգամ ավագ դստերս ծննդյան օրից առաջ`հարցրի, թե ինչա ուզում նվեր, ասեց մամայի նկար տեսել եմ, բայց ինչ որ շարժման մեջ չեմ տեսել, կուզեի տեսնեի:Ամբողջ բարեկամության մեջ ման եկա ու գտա մի հատված, որտեղ Լուսինեն պարում է, ծննդյան օրով էդ մատուցեցի դստերս, մենք մի ժամ լուռ գրկել էինք իրար: Էնքան խառը զգացողություն ա, համ ինչ որ մեկի տեղն ես գրավել, համ չես գրավել»,- խոստովանեց Անահիտը`կրկին հուզվելով:

Մեկնաբանություն

Որոնում