Ժամանակին դերասանուհի Ադրիանա Գալստյանին հաճախ կարելի էր տեսնել հեռուստաէկրաններին։ Նա պարբերաբար իր մասնակցությունն էր ունենում ամենառեյտինգային նախագծերում և բավականին կարճ ժամանակում սիրվել էր լսարանի կողմից։
Վերջին շրջանում, սակայն, Ադրիանան հեռուստատեսային դադարի մեջ է, նրա մասնակցությամբ նոր նախագծեր չկան, փոխարենը՝ դերասանուհին շատ ակտիվ է ինստագրամյան իր էջում, որտեղ էլ հետևորդների հետ կիսվում է հրապարակումներով ու նորություններով։
Եվ այսօր Ադրիանան ինստագրամյան իր էջում հրապարակել է իր մայրիկի երիտասարդ տարիների լուսանկարն ու ցույց տվել, թե որքան նման է իր մայրիկին:
Իսկապես, նրանք ասես ջրի 2 կաթիլ լինեն: