Բարով ես ծնվել… Աղաս Մանուկյանի կնոջ շնորհավորանքը`ամուսնուն

  • Dec 19, 2023

Այսօր դերասան Աղաս Մանուկյանի ծննդյան տարեդարձն է: Այս առիթով դերասանի կինը շնորհավորել է ամուսնուն`հրապարակելով համատեղ լուսանկար:

«Բարով ես ծնվել, իմ Աղաս…»,- գրել է դերասանի կինը:

Նշենք, որ դերասան Աղաս Մանուկյանը ինստագրամյան իր էջում առավել հաճախ ներկայանում է հումորային բնույթի հոլովակներով և գրառումներով, որոնք լայն արձագանք են ստանում։ Նրա սոցիալական էջերում պարբերաբար կարելի է նաև ընտանեկան հրապարակումներ տեսնել՝ կնոջ և երեխաների մասնակցությամբ։

StarNews-ը ներկայացրել էր Աղաս Մանուկյանի շնորհավորանքն ուղղված կնոջը`ամուսնության 11 տարվա առթիվ:

Դերասանը հետևյալն էր գրել.

«11 տարի միասին, սիրում եմ քեզ Տաթուշիկ»:

Հիշեցնենք, որ StarNewsն առաջինն էր հայտնել, որ Աղաս Մանուկյանն ու կինը սպասում են իրենց երրորդ բալիկին ու հրապարակել բացառիկ տեսանյութերը։ Մեր տեղեկություններով զույգի երրորդ փոքրիկը լույս աշխարհ կգա ձմռանը։

Հավելենք նաև, որ զույգը դուստր է ունենալու:

Մեկնաբանություն

Որոնում