Որտե՞ղ է հիմա ապրում «Ես կամ»-ից հայտնի Նժդեհը և ո՞վ է նրան խնամում. Նոր մանրամասներ

  • Oct 17, 2023

 

Դեռ ամիսներ առաջ բավականին լայն տարածում գտավ և մեծ արձագանք ստացավ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ես կամ» նախագծի հերթական թողարկումը՝ 10-ամյա Նժդեհի ու երգչուհի Տաթև Ասատրյանի մասնակցությամբ։

 

Եթերի ընթացքում Տաթևը հանդես էր եկել անկեղծ խոստովանություններով՝ ասելով, որ ինքը հայրիկին չի հիշում, իսկ մայրը մահացել է, երբ ինքը ընդամենը 20 տարեկան է եղել ու իրեն նույնպես, ինչպես Նժդեհին մեծացրել է տատիկը։

Հաղորդումից որոշ ժամանակ անց մահացել էր Նժդեհի տատիկը ու շատերին էր հետաքրքրում, թե որտեղ է գտնվում երեխան։ Տաթևը հոլովակ էր հրապարակել ու հայտնել, որ Նժդեհն իր հետ է և ամեն ինչ լավ է լինելու։

Երգչուհին նաև պարբերաբար կիսվում է երեխայի մասնակցությամբ նոր կադրերով՝ պատմելով նրա գրանցած հաջողությունների մասին՝ մասնավորապես կրթության ոլորտում։

Մեկնաբանություն

Որոնում