Հուսամ մի օր նույն երկինքը կակոսենք…Ի՞նչ էր ասել 3 ամիս առաջ Գագիկ Գինոսյանը`ընկերոջ մաhից հետո

  • Feb 06, 2024

Քիչ առաջ հայտնել ենք, որ մահացել է «Կարին» ավանդական երգիպարի խմբի հիմնադիր եւգեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ եւ Արցախյանպատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը։

Մահվան պատճառը սրտի կաթվածն է։

Ներկայացնում ենք ընդամենը 3 ամիս առաջ  արվեստագետի կողմից արված գրառումը,որնուղղված էր իր երաժիշտ ընկերներից մեկի անժամանակ մահվանը.

«Մակիչ ջան

Ախ Մակիչ, Մակիչ

Ինչքան էի սիրում, որ այս երգն էիր երգում, հզոր երգը միմիայն Քո հզոր ձայնի, եւ առավել Քոհզորագույն ոգուն էր վայել։

Ոգիս արծվից էր բարձր էր, եւ ժայռից էլ ավելի կարծր, եւ տկար հոգիների համար անմատչելի։

Դու մնացիր բարձրում, Դու ճախրեցին մենակ, Դու մնացիր մենակ, թէ մեզ մենակ թողեցիրառանց Քեզ։

Քո վեհ ճախրանքն ինքնին վեհության դաստիարակություն էր

Ճախրիր Հայոց երկնակամարում, ակոսիր այն Քո պիրկ ոգու բազուկներով, ճախիրի Հայոցերկնքում, ուր արծիվհոգիների առաքելութիւնն է լինել Մենակ։

Կկարոտեմ Քեզ, անսահման կկարոտեմ Քո <<Մենակ>>-ին, եւ ավաղ կմնամ մենակ, առանցՔո <<Մենակ>>-ի։

Հավերժիր Քո ճախրանքով, եւ

Հուսամ մի օր նույն երկինքը կակոսենք։

Փառք, Խոնարհում եւ Խնկարկում

Մակիչ ջան…»:

Մեկնաբանություն

Որոնում