Մшհացել է հայտնի երաժիշտը. Աստղային օրվա ամփոփում

  • Jan 25, 2024

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները:

Մոդել Լուսինե Թովմասյանը, ով բավականին ակտիվ է սոցիալական իր էջերում, հերթական անգամ հետևորդների հետ կիսվել էր երեխաների մասնակցությամբ հոլովակով՝ ցույց տալով, թե ինչպես են նրանք զվարճանում։

Գևորգ Մկրտչյանի սիրելին էլ՝ Քրիստինա Հովհաննիսյանը, բոլորովին վերջերս է վերադարձել հանգստից մի քանի օր լռութրուն էր պահպանում։ Այսօր նա տեսանյութ է տեղադրել՝ խոսելով իր հետ կատարված մի դեպքի մասին։

Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը վերականգնել է սոցիալական իր էջերի ակտիվությունը՝ այս անգամ ներկայացնելով, թե ինչպես են անցնում իրենց սերիալի նկարահանումները՝ կադրից դուրս։

Երգիչ Սարո Թովմասյանի հաճախ է հետևորդներին հումորյաին կոնտենտով ներկայանում։ Երգչի հերթական այդպիսի հրապարակումը Արամ MP3-ի մասնակցությամբ էր։

82 տարեկանում Մայամիի իր բնակարանում մահացել է գերմանացի երաժիշտ, պրոդյուսեր և Boney M խմբի հիմնադիր Ֆրանկ Ֆարյանը, գրում է The Sun-ը։ Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա մահվան պատճառը չի նշվում, սակայն հրապարակումը պարզաբանել է, որ 2022 թվականին Ֆարյանը սրտի վիրահատության է ենթարկվել։

Մեկնաբանություն

Որոնում