Մաշ Իսրայելյանի դստեր ատամհատիկն է. տեսեք`ինչ է ընտրել փոքրիկը

  • Dec 19, 2023

Երեկ երգչուհի Մաշ Իսրայելյանի դստեր ատամհատիկն էր: Երգչուհին ոչ մեծ, ընտանեկան միջավայրում է նշել`թեմատիկ տորթով և աքսեսուարներով:

Փոքրիկ Աննան ընտրել է երգչուհու և դերձակի մասնագիտությունները:

Նշենք, որ StarNews-ը բազմիցս անդրադարձել է երգչուհի Մաշ Իսրայելյանի և դերասան, պրոդյուսեր Գարիկ Սաֆարյանի գեղեցիկ ընտանիքին։

Վերջերս նրանց համար տոն էր`դստեր 1 տարեկանը:

Ընտանիքը շքեղ ու գեղեցիկ խնջույք էր կազմակերպել ու նշել դստեր առաջին տարեդարձը։

Մաշը բավական լուրջ էր մոտեցել օրվան ու հատուկ ընտրել բոլոր դետալները։

Մաշը և փոքրիկ Աննան երեկոյի ընթացքում երկու զգեստ են կրել, երկուսն էլ նմանատիպ։

Ինչպես և ենթադրելի էր խնջույքին ներկա են եղել շատ հայ հայտնիներ՝ Կարեն Ասլանյանը, Նարե Գևորգյանը, Լիլիթ Բասյանը, Գևորգ Սիրեկանյանը, Գևորգ Մարտիրոսյանն, երգիչ Գևորգ Մկրտչյանն ու իր նշանածը՝ Քրիստինա Հովհաննիսյանը ու շատ այլ հայտնիներ։
Հայտնի հյուրերը իրենց ինստագրամյան էջերում հրապարակումներ են արել ու կիսվել ուրախ կադրերով։

Զույգը դեռ կեսգիշերին ինստագրամյան էջում հրապարակումներ էր արել՝ շնորհավորելով դստերը։

Մեկնաբանություն

Որոնում