Թքագեղձերը չօգտագործի մարդկանց վրա թքելու համար․ Հայկ Մարությանի շոկային անդրադարձը Ալեն Սիմոնյանին

Հայկ Մարությանը հյուրընկալվել էր «Tete A Tete» հաղորդմանը, որտեղ անկեղծ զրույցի ընթացքում խոսել է իր և Ալեն Սիմոնյանի փոխհարաբերությունների մասին, որին հետևել է StarNews-ը։

Մհեր Բաղդասարյանի դիտարկմանը, թե պարոն Սիմոնյանը կարծում էր, որ ինքը պետք է լինի քաղաքապետի թեկնածու, սակայն կուսակցությունն առաջադրեց Հայկ Մարությանին, իր մոտ թեմայի վերաբերյալ նա նշել է, որ ունեցել է դեպրեսիվ ֆոն և կարողացել է շատ արագ հաղթահարել։ Եվ հարցին, թե Հայկ Մարությանը ինքը գիտակցո՞ւմ էր, որ իրենց հարաբերությունները կարող էին լարվել այդ որոշումից, պատասխանեց․

«Երբ խոսքը վերաբերում է պետությանը, ինձ համար առաջին տեղում է դրված։ Ընկերությունը թանկ բան է, բայց պետությունն ավելի բարձր է դրված։ Եվ այո, ես գիտեի, որ Ալեն Սիմոնյանը ուզում է լինել քաղաքապետ, լավ չընդունեց, գիտեի, որ լավ չի ընդունելու։

Բնականաբար, երբ մարդ մի բան ուզում է և չի ստացվում, կարող է տխրել։ Կարծում եմ՝ ինքը կարողացել է իր մեջ էդ ամեն ինչը շտկել և գնալ առաջ…

Ես իրեն առողջություն եմ ցանկանում, թքագեղձերը միշտ պահի կայուն վիճակում, բայց չօգտագործի մարդկանց վրա թքելու համար…»