19-ամյա զինծառայողի ծնողները արտերկրում են եղել ողբերգության պահին․ Մանրամասներ

Փետրվարի 26-ին SHAMSHYAN.com-ը տեղեկություն տարածեց Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, որի հետևանքով կյանքից զրկվել էր 19-ամյա զինծառայողը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ 19-ամյա Նարեկ Հակոբյանն է, իսկ ենթադրյալ կասկածյալի ինքնությունը հայտնի է և նա հայտնաբերվել է։
Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատեց լուրը՝ հայտնելով, որ նույն օրը հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյա-ի դին։
Ըստ տեղեկությունների՝ զոհված զինծառայողի ծնողները գտնվում են արտերկրում․ հայրը բուժման, իսկ մայրը խնամելու նպատակով։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության համապատասխան բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «սպանություն» հատկանիշներով։

















