Հուզիչ շնորհավորանքներ, գարնանային ծաղկող տրամադրություն, մանկական հումոր և իրավական գործընթացներ․ ինչով նշանավորվեց օրը

Գարունը նոր շունչ ու նոր գույներ է բերում ոչ միայն բնությանը, այլև մարդկանց կյանքին։ Հայ հայտնիներն էլ իրենց սոցիալական էջերում արդեն ակտիվորեն կիսվում են գարնանային լուսանկարներով՝ փոխանցելով արևոտ օրերի ջերմությունն ու թարմ տրամադրությունը։
Ձեզ ենք ներկայացնում հայ հայտնիների գանանային առաջին նկարները։

«Մեր տան նոր անդամը…»․ Սիլվա Հակոբյանի հուզիչ ընտանեկան հոլովակը

Սիլվա Հակոբյանն ու ամուսինը՝ Նորայրը, իրականացրել են դուստրերի վաղեմի երազանքը։ Միլան և Սառան բացել են «խորհրդավոր տուփը» և ծանոթացել ընտանիքի նոր անդամի՝ նապաստակի հետ։ Փոքրիկ Սառան նրան անվանակոչել է Բամբի։ Տեսանյութը լի է մանկական անկեղծ ուրախությամբ ու ջերմությամբ։

Անի Խաչիկյանի որդու սրամիտ պատասխանը

Դերասանուհի Անի Խաչիկյանը կիսվել է որդու՝ Տեսլայի հետ զրույցից մի հատվածով։ Դպրոցական կռվի մասին հարցին փոքրիկը պատասխանել է. «Ես ժամանակ չունեի, պետք ա գնայի մյուս գործերիս…»՝ զուգահեռ անցկացնելով Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության հետ։ Նրա հասուն ու հումորային պատասխանը լայն արձագանք է ստացել։

Արցախի ՊԲ «Եղնիկներ» զորամասի հրամանատար Կարեն Ջալավյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Ռոման Բաղդասարյանի դեմ՝ պահանջելով հրապարակային հերքում և 500.000 դրամ փոխհատուցում։ Հայցը վերաբերում է բլոգերի՝ զինվորների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ հրապարակումներին։ Գործի քննության ժամկետները դեռ հայտնի չեն։

«Շնորհավոր ծնունդդ, գուսան»․ Արամ Ասատրյանի հիշատակի օրը

Լեգենդար երգչի երկնային ծննդյան առթիվ ընտանիքի անդամները հուզիչ գրառումներով հիշել են նրան։ Թոռնիկը՝ Գրիշա Ասատրյանը, կատարել է պապիկի երգերից մեկը, իսկ դուստրը՝ Զվարթ Ասատրյանը և որդիները՝ Արտաշ ու Տիգրան Ասատրյանները,կատարել են հուզիչ գրառումներ։