Լուս ջան, շնորհակալ եմ, որ կաս… Արմենչիկը բեմից սեր խոստովանեց կնոջը

  • Mar 26, 2024

Երգիչ Արմենչիկն ԱՄՆ-ում է արդեն տասնյակ տարիներ: Օրերս տեղի ունեցած մենահամերգի ժամանակ երգիչը բեմից սեր է խոստովանել կնոջը`միաժամանակ շնորհակալություն հայտնելով Լուսինեին, որ կա իր կյանքում:

Նշենք, որ սիրո տոնի առթիվ օրեր շարունակ ինստագրամում սեր էր տիրում։ Բոլորը հրապարակումներ էին անում՝ցույց տալով իրենց անցկացրած օրը, ստացած նվերները։ Արմենչիկի կինը ևս բացառություն չէր։ Նա հրապարակել էր լուսանկար ու ցույց տվել, թե ինչքան շքեղ ծաղիկներ է ստացել սիրո տոնին։

Նշենք, որ Արմենչիկի կինը մեկ անգամ խոսելով իրենց առաջին ծանոթության մասին, նշել է, որ դա տեղի է ունեցել Արամ Ասատրյանի հուշ երեկոներից մեկի ժամանակ, որի ընթացքում նա օգնում էր իր ընկերներին կազմակերպչական հարցերով, իսկ Արմենչիկը մասնակցում էր այդ միջոցառմանը:

Արմենչիկի կինը`որպես բացառիկ դրվագ,  ներկայացրեց նրանց առաջին հանդիպման վերաբերյալ մի պատմություն:

«Արդեն համերգը վերջացել էր, երբ մենք գնում էինք համերգից հետո կազմակերպված միջոցառմանը: Ես նստած էի երգիչների սեղանին ու չնկատեցի, թե ինչպես Արմենչիկը եկավ նստեց մոտս: Մեկ ժամ է, երկու ժամ է Արմենը խոսում է ամուսնության մասին: Մեր առաջին հանդիպումն է ու նա խոսում է ամուսնության մասին: Հեռու եմ պահում ինձ, որովհետև ոնց կարելի է առաջին հանդիպման ժամանակ խոսել ամուսնության մասին, բայց ես հետո հասկացա, որ էտ անկեղծությունը բարությունը դա ինքն է, դա հենց Արմենչիկն է՝ բարի և անկեղծ»,- ասել է Լուսինեն:

Մեկնաբանություն

Որոնում