Դիանա Հարությունյանի ծնունդն է․ երգչուհին ցույց է տվել, թե ինչպես է սկսել իր տոնական օրը

Այսօր երգչուհի Դիանա Հարությունյանի ծննդյան օրն է։ Այդ առիթով նա սոցիալական իր էջում կիսվել է տոնական կադրերով և անկեղծ խոսքերով։

Երգչուհին գրել է.

«Ինձ միշտ հարցրել են, ո՞րն է իմ ուժեղ, հաջողակ ու երջանիկ լինելու գրավականը…

Իմ պատասխանը՝ Աստծուն լինել շնորհակալ, միշտ ու ցանկացած իրավիճակում դիմել Նրան։

Անչափ սիրում եմ այս օրը՝ իմ ծննդյան օրը, ու շնորհակալ եմ բոլորիդ, որ կաք ու ինձ հետ եք։

Happy Birthday To Me»։

Դիանան նաև հրապարակել է տեսանյութ և լուսանկարներ, որոնցում երևում են ծաղիկները, փուչիկներն ու լողավազանի մոտ ստեղծված տոնական մթնոլորտը՝ գրելով. «Օրը համարենք սկսված»։

StarNews-ը ևս միանում է շնորհավորանքներին։