Հայկոյի և Անահիտ Սիմոնյանի որդին՝ Արմանը, նշում է ծննդյան տարեդարձը. Անահիտ Սիմոնյանի հուզիչ գրառումն ու հոլովակը

«Մի ժամանակ դու տեղավորվում էիր իմ գրկում։
Իսկ հիմա՝ զբաղեցնում ես ամբողջ սիրտսԴու իմ առաջին վախն էիր և իմ ամենամեծ սերը
Քեզ հետ ես առաջին անգամ հասկացա, թե ինչ է նշանակում գիշերները չքնել և, միևնույն է, երջանիկ լինել։
Դու ինձ սովորեցրիր լինել ավելի ուժեղ, ավելի հասուն, ավելի համբերատար… և սիրել այնպես, ինչպես ես ինքս էլ չգիտեի, որ կարող եմԱյսօր քո ծննդյան օրն է, իսկ ինձ համար՝ ևս մեկ առիթ կյանքին շնորհակալ լինելու այն բանի համար, որ դու կաս իմ կյանքում
Եվ նույնիսկ երբ դու մեծանաս, նույնիսկ երբ ունենաս քո սեփական աշխարհը, քո ճանապարհներն ու քո մարդկանց հիշի՛ր՝ դու միշտ ունես ինձ։
Քո մայրիկը։ Քո տունը։ Քո ամենալռակյաց ու ամենահավատարիմ սերը»,- գրել է Անահիտ Սիմոնյանը։

Տեսանյութը դիտեք այստեղ։