Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ բավարարեց քննիչների բողոքը եւ 2 ամիս ժամկետով կալանավորեց «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին:
«Սիներջիի» հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը երկքաղաքացի է՝ նաեւ ԱՄՆ քաղաքացիություն ունի։ Նա «Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է։
Լուսինեն պարբերաբար հրապարակումներ է անում`անդրադառնալով տվյալ թեմային:
Մենք իհարկե ներկայացնում էինք հաղորդավարուհու անհանգստությունը, կիսվում իր հրապարակումներով և դժգոհություններով:
Սակայն պետք է նշենք նաև, որ համացանցը միանշանակ չէ ընդունում Լուսինեի պահվածքը: Շատերը քննադատում են հաղորդավարուհու`այս թեմային անդադար անդրադարձը, խոսելը, քննադատելը և սկեսրայրի մասնակցությամբ մեկը մյուսին հաջորդող հրապարակումներ անելը:
Այսօր էլ`«Գիրք նվիրելու» օրվա առթիվ, Լուսինեն հրապարակել էր իր սկեսրայրի հեղինակած գիրքն ու նշել, որ ցանկանում է նվիրել իր հետևորդներից մեկին:
Հետևորդներից ոմանք ցանկացել էին, ոմանք էլ նշել էին, որ Լուսինեն գիրքը հրատարակվելուց մինչ այս երբեք չհիշեց դրա մասին և միայն այսօր որոշել է պատմել և տեղեկացնել հետևորդներին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` շատ հետևորդներ են մեկնաբանություններ գրում`նշելով, որ Լուսինեն այս փաստը օգտագործում է իր PR-ի համար: