Գոհար Գասպարյանն օգնություն է ցուցաբերել սկոլիոզով հիվանդ երեխային

Հաղորդավար Գոհար Գասպարյանը ուղևորվել է Ծովագյուղ, որտեղ այցելել է 13-ամյա Մանեին՝ աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Երեք տարի առաջ երեխայի մոտ հայտնաբերվել է ողնաշարի լուրջ խնդիր, որը, ըստ մասնագետների, հնարավոր է եղել նկատել զարգացման վաղ փուլում՝ ժամանակին օգնություն կազմակերպելու համար։

Այցի ընթացքում Գոհար Գասպարյանը ոչ միայն ֆինանսական աջակցություն է ցուցաբերել, այլ նաև երեխային նվիրել է գրքեր, խաղեր և նկարչական պարագաներ։ Նա Մանեին հորդորել է չհուսահատվել՝ ասելով․ «Բոլոր դժվարությունները հաղթահարվում են ժպիտով․․․ ամեն ինչ լավ է լինելու»։

Հաղորդավարուհին նաև կոչ է արել հանրությանը միանալ նախաձեռնությանը և օգնել ընտանիքին՝ հավաքելով վիրահատության համար անհրաժեշտ 4․500․000 դրամ գումարը։

Մանրամասները այստեղ ։