Իմունիտետ հաղորդման հերթական հյուրն էր դարձել դերասանուհի Էվա Խաչատրյանը։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր մանրամասները։
Խոսելով իր կերտած սիրուհու կերպարի մասին՝ Էվան նշել էր․
«Ինձ համար ավելի կարևոր էր, որ սա հումորային ժանրի ֆիլմ էր, այսինքն այս պարագայում ասոցիացիան հենց այդպիսին չի լինում, որ քեզ այդպես ընկալեն; Հասկանում են, որ դա կերպար է, որը դու մարմնավորել ես։ Ուրիշ բան է, երբ դու 1 տարի խաղում ես սիրուհի որևէ երկարատև սերիալում, արդեն ամեն օր իր տանն ես, ամեն օր ինքը այդ ինֆորմացիան մարսում է, որ դու սիրուհի ես, սկսում է հավատալ այդ մտքին ու շարունակում է քեզ հավերժ այդպես վերաբերվել։ Իրականում անկեղծ շատ-շատ եմ հոգնել սիրուհու առաջարկներից կամ ցայտուն, վառ արտահայտված մի աղջկա, անբարո ինչ-որ մի նոտա ունեցող, դա ինձ արդեն անբացատրելի զզվեցնում է ու ես երբեմն ասում եմ՝ այնպես կուզեմ այլ արտաքին ունենալ։ Եթե մի քիչ սեքսուալ ակցենտավորված ինչ-որ բան կա քո մեջ, միայն այդ շեշտն է իրենց մոտ նկատվում։ Ինձ թվում է՝ մեր երկրի, մեր ինդուստրիայի կարծրացած խնդիր է, որի լուծումը ես դեռ չեմ տեսնում ու վախենում եմ դրանից։ Այնպես չի , որ ես մենակ սիրուհու դերը կարող եմ ստանձնել ու դա մենակ ինձ մոտ է լավ ստացվում այս քաղաքում։ Քոմենթների և ասեկոսեների ֆորմատը ինձ համար անցած էտապ է, ես սկսել եմ անջատվել հասարակությունից, հասարակական վայրերում փորձում եմ քիչ լինել։ Մի շրջան ես հասկանում էի, որ ուշադրության դոզան և ձևը ինձ նեղացնում է ու ճնշում։ Կան մարդիկ, ովքեր մտածում են, որ եթե ինքը քեզ էկրանից տեսել է, կարող է անմիջապես գալ ու մտնել քո տարածության մեջ, հարցեր տա, դիպչի ու դա ինձ հունից հանում էր։ Մեր քաղաքում իսկապես շատ կան անկիրթ մարդիկ, որոնք կարող են իրենց պահել մաքսիմալ անդաստիարակ։ Ես նախանձը փորձում եմ հաղթահարել սիրով, շատ հազվադեպ է լինում, երբ փորձում եմ կտրուկ ինչ-որ մի բան անել, եթե օրինակ ինձ չփորձեն դիտմամբ հունից հանել, ես միշտ փորձում եմ սեր քարոզել։ Ես սիրաշատ եմ, մարդասեր եմ, բայց այնպես չի, որ կարեղ են ինձ հանգիստ վիրավորել, ես նաև կարող եմ շատ վատ ինձ դրսևորել։ Իմ կարծիքով նախանձը քո սեփական անձի հանդեպ թերարժեքության զգացողությունից է առաջանում, ինչ-որ մի բան քո սրտում, հոգում և մտքում պակաս է, եթե սկսում ես նախանձել»։