Օրվա ամենաթեժ լուրերի ամփոփումը․ Եվրատեսիլի շուրջ քննարկումները, Ռոզա Դավթյանի պապիկի մահը, Օվսին երեխայի սպասումով

Օրվա գլխավոր իրադարձությունները շոուբիզնեսում բավական հագեցած էին։ Դերասանուհի Շուշաննա Թովմասյանն ու երգչուհի Սիլվա Հակոբյանը տարիներ անց կրկին հանդիպել են ԱՄՆ-ում։
Այսօր նոր հրապարակումներով ուշադրության կենտրոնում էր նաև դիմահարդար Գոհար Ավետիսյանը, ով որդու հետ գտնվում է Երևանում։
Հղիության վերջին օրերն է վայելում բլոգեր Օվսաննա Խաչատրյանը։ Նա նոր լուսանկարներ է հրապարակել ու նշել, որ անհամբեր սպասում է առաջնեկի լույս աշխարհ գալուն։ Հետևորդները մեկնաբանություններում ապագա մայրիկին բարեմաղթանքներ են հղել։
Մեծ քննարկումների թեմա է շարունակում մնալ «Eurovision Song Contest 2026»-ը։ Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնը չանցավ եզրափակիչ, ինչից հետո իրենց կարծիքներն են հայտնել պրոդյուսեր Արա Ղազարյանն ու հաղորդավար Մհեր Բաղդասարյանը։
Միևնույն ժամանակ սկանդալային միջադեպ է արձանագրվել «Եվրատեսիլ»-ի հեռարձակման ընթացքում․ իսրայելական Kan 11 ալիքը Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացրել է ադրբեջանական դրոշով։ Դեպքը դժգոհության ալիք է բարձրացրել Իսրայելի հայ համայնքում։
Երեկոյան հաճելի ժամանց են կազմակերպել Արամ MP3-ին ու դերասան Ռաֆայել Երանոսյանը՝ միասին հետևելով «Եվրատեսիլ»-ին։ Տեսանյութում երևացել է նաև Ռաֆայելի նորոգված բնակարանը։
Այսօր ծննդյան տարեդարձն է նշում ՀՀ վաստակավոր արտիստ Աշոտ Ղազարյանը։
Հուզիչ հրապարակմամբ է հանդես եկել նաև դերասանուհի Ռոզա Դավթյանը, ով օրեր առաջ կորցրել էր պապիկին։ Նա պատմել է, թե որքան մեծ ազդեցություն է ունեցել պապը իր կյանքի ու ստեղծագործական ճանապարհի վրա։

















