Ծшնր հիվшնդություն է հայտնաբերվել հայտնի դերասանուհու մոտ. Աստղային օրվա ամփոփում

  • Feb 21, 2024

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Քրիստինա Եղոյանը կրտսեր դստեր՝ Լյուսիի մասնակցությամբ նոր հոլովակ էր հրապարակել՝ այս անգամ ցույց տալով, թե ինչպես է փոքրիկն արտաբերում իր առաջին բառերը։

Դերասանուհի Եվա Զոհրաբյանն էլ տեսանյութի միջոցով ցույց էր տվել, թե ինչպես է զվարճանում մտերիմ ընկերուհու՝ դերասանուհի Տիրուկ Հակոբյանի դստեր հետ։

Կրտսեր որդու՝ Մհերի հետ համատեղ տեսանյութ էր հրապարակել նաև դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը։

Իննա Խոջամիրյանն ու Սոս Ջանիբեկյանն էլ համատեղ տեսանյութ էին ներկայացրել՝ աշխատանքային գործընթացից։

Ամիսներ առաջ ռուս մոդել և դերասանուհի Ալենա Շիշկովան ինստագրամյան իր էջում անկեղծացավ՝ պատմելով առողջական խնդիրների, մասնավորապես՝ անորեքսիայի և բուլիմիայի մասին: Վերջին շրջանում մոդելը սկսել է ակտիվ վարել սոցիալական էջերը, իսկ երկրպագուները ոգևորում են նրան՝ տեսնելով նոր լուսանկարները:

Մեկնաբանություն

Որոնում