Օրեր առաջ տեղի ունեցավ Սիրուշոյի համերգային երեկոն, որից բազմաթիվ տեսանյութեր և լուսանկարներ տարածվեցին համացանցում: Սակայն այս մեկը երգչուհին ժամեր առաջ է տարածել: Հուզիչ տեսանյութում նա համերգի ավարտին տեսնում է որդիներին, իսկ երեխաները`մեկը մյուսին հերթ չտալով գրկում են մայրիկին:
Տեսանյութը`հետևյալ հղումով
Նշենք, որ Սիրուշոն բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա վերջին շրջանում հիմնականում ներկայացնում է իր աշխատանքային գործունեությունն, ինչպես նաև իր հետևորդների «պահանջով»` ներկայացնում է իր երեխաների մասնակցությամբ ջերմ ու զվարճալի կադրեր:
Վերջին շրջանում երգչուհին նաև հրապարակումներ է անում և ներկայացնում իր և ամուսնու համատեղ լուսանկարներ:
Սիրուշոն երբեմն հարց ու պատասխաններ է կազմակերպում, կամ ներկայացնում իրեն հաճախ տրվող հարցերը: