«Էնպես չէ, որ Էլիզի հետ հարաբերությունները միշտ հարթ են». Արամ Մելիքյանը՝ որդեգրման բարդության մասին

«Tete a Tete» հաղորդաշարին հյուրընկալվել էր շոումեն, հանդիսավար՝ Արամ Մելիքյանը։
StarNews-ը հետևեց զրույցին։
Խոսելով՝ երկու աղջիկներին որդեգրելու մասին Արամ Մելիքյանը պատմեց.
«Ինձ իմ ընկերն ասաց՝ ինչի խնամակալություն չէ՝ որդեգրություն, ինքը մեծ աղջիկ է մի տարի հետո իր կյանքն է ընտրելու գնա ապրի, ինչի ես ազգանունդ տալիս, էդ պատասխանատվության տակ մտնում…
Ասել եմ, որ ինքը էդ ապահովության զգացումն ունենա, թե ինքը դրա հետ վատ կվարվի ՝ դա իր խնդիրն է»։
Շարունակելով թեման Մհերը «նուրբ» դիտարկում արեց.
«Ավագ դստերդ հետ ձեր տարիքային տարբերությունը մեծ չէ և այս պարագայում էմոցիաները կարող են խառնվել։ Դրանում որևէ մեկդ մեղավոր լինել չի կարող և չէ, որովհետև բոլորիդ նպատակները բարի են և մաքուր, բայց մարդու բնազդներն ու հոգևիճակը կարող են մարդուն սխալ տեղ տանել։ Այդ գիծը չափազանց նուրբ է հասուն աղջկա և երիտասարդ ապագա հոր։ Ինչպես կարողացար ստեղծել ճիշտ միջավայր։ Ինչպես՞ կարողացար անել, որ երիտասարդ աղջիկը, ով նաև անպաշտպան է չսիրահարվի քեզ»։
Արամ Մելիքյանի խոսքով այստեղ արդեն կարելի է լինել շատ ավելի անկեղծ քան էկրաններից այն կողմ.
«Դա երևի Էլիզային պիտի վերաբերվի, որովհետև Ստելլայի հետ շատ հայրաբար եմ եղել։ Նենց չի, որ Էլիզային աղջկա պես չեմ վերաբերվել։ Էլիզին ասել եմ, որ ինքը ազատ է։ Իրոք չեմ կարա իրեն ճնշեմ՝ բավականին հասուն աղջիկա։ Ասել եմ դու իմն ես, մերն ես, այս ամեն ինչը քոնն է, բայց դու ազատ ես։ Ստելլային տենց բան չեմ ասել։ Ստելլայի հետ էդ զգացումը չեմ կարծում կարար լիներ կամ եղելա, Էլիզի հետ կապված չի եղել չեմ կարա ասեմ ոնց չի եղել։ Պետք է հարցի շուրջ մտածեմ ինչն եմ ճիշտ արել։
Էս հարցի շուրջ մի անգամ եմ մտածել քաղաքապետարանի վարչության պետն ասեց , որ եղել են խնամակալության դեպքեր , երբ լուրջ կոնֆլիկտներ են եղել կնոջ ու աղջկա միջև , որ ինչ-որ կապ է ստեղծվել։ Մեր մոտ ոչ միայն չի ստեղծվել այլև ընկերական վիճակ է եղել։
Կխաբեմ եթե հանրությանը ասեմ, որ իմ ու Էլիզայի հարաբերությունները եղել են 100% հայր ու դուստր։
Ինքը ապահով է զգացել չեմ ասում լավ կամ վատ, որովհետև շատ հաճախ լավ չի զգացել, որովհետև ինքը ուրիշ բան է ուզել անի՝ ես չեմ թողել։ Դրա համար հիմա առանձին է ապրում , որովհետև ուզում է անի են՝ ինչ ինքն է ուզում։
Ես կարծում եմ Էլիզայի առանձնանալը եղել է դեռ չեփված ճաշ, որը հիմա ինքը ուտում է , վստսհաբար կհաղթահարի։
Ասել եմ յուրաքանչյուր փորձության ժամանակ կողքիդ եմ, բայց հիշի , որ կրում ես իմ ազգանունը…»։