2020-ի սեպտեմբերին վիրահատվեցի ամբողջությամբ՝ կրծqեր, լիպոսակցիա, Արցախում չեղա պատերազմի օրերին. Գայա Արզումանյանն անկեղծանում է

  • Oct 28, 2023

«Թոք Թայմ»հաղորդաշարի հերթական հյուրը Գայա Արզումանյանն է։

StarNews-ը հետևել է զրույցին ու առանձնացրել կարևոր հարց ու պատասխանները։

Երգչուհին հաղորդման ընթացքում անդրադարձավ մի շարք թեմաների, այդ թվում նաև խոսեց մի արխիվային տեսանյութի մասին, որտեղ «Արցախի ձայներ» խումբն էր երգում, ասաց որ Գայային էնտեղ չի ճանաչել։
Երգչուհին անկեղծ պատասխանեց.

«Դե ես էդ տեսաերիզում շատ չաղ եմ, հետո ես ամեն ինչ արել եմ ու երբեք չեմ թաքցրել իմ վիրահատությունները։
Դեմքիս վրա միայն քթի վիրահատություն եմ արել, մի քանի էսթետիկ միջամտություններ եմ արել, դե շուտով 40 տարեկան կդառնամ։
Դեմքիս փոփոխությունը նրանով ա պայմանավորված, որ ես 2005 թվականին եղել եմ 89 կգ հետո, նիհարել եմ մինչև 40 կգ։
Դրանից հետո քիթս վիրահատեցի։

2020 թվականին սեպտեմբերին վիրահատվեցի ամբողջությամբ՝ կրծքեր, լիպոսակցիա, դա էր իմ սխալը, որ ես Արցախում չեղա պատերազմի օրերին։
9 ժամ տևեց վիրահատությունը։
Շատ ցավոտ չի եղել 3-րդ օրը գնացել եմ աշխատանքի, բայց բժիշկս ասաց, որ սխալ եմ արել ու պետք ա ամբողջ ընթացքում պարկած մնայի, նստել չէր կարելի։
Մինչև 1-2 ամիս անցներ։
Ես միակ բանը, որ ափսոսում եմ այն էր որ չկարողացա Արցախում լինել։
Բայց էդ ընթացքում էլ ես շատ բան արեցի՝ էլի չեմ խոսել սրա մասին։
իմ ընկերների հետ, մենք տեղավորեցին 800- ից ավել Արցախցի ընտանիքի։
Ես դա պարտավոր էի անել։

Մեկնաբանություն

Որոնում