ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Էմմին մշտապես ակտիվ է իր ինստագրամյան էջում: Երգչուհին հաճախ է ներկայացնում իրենց անցկացրած օրերը, միջոցառումները, որոնց մասնակցում են և որդիների մասին պատմող սթորիներ:
Այս անգամ երգչուհին սիրառատ հրապարակում է արել ամուսնու հետ և ներկայացրել իր հետևորդներին։
Նշենք, որ կար ժամանակ, երբ Էմմիի անձնականը հայտնի չէր հանրությանը:Միայն 2015 թվականին հայտնի դարձավ, որ երգչուհին ամուսնացել է: Այս մասին նա գրառում կատարեց`նշելով հետևյալը.
«Երկար եմ սպասել, որպեսզի կիսվեմ կյանքիս ամենակարևոր լուրով: Հասունացել է պահն ուրախ լուրը պատմել նաև իմ սիրելի լսարանին ու մարդկանց, ովքեր հետաքրքրված են իմ կյանքով: Ամիսներ առաջ օրինականացրեցի հարաբերություններս սիրելիիս հետ: Անչափ երջանիկ եմ սիրելի ամուսնուս կողքին: Նա հանրային մարդ չէ, և սովոր չէ լրատվամիջոցների, լսարանի ուշադրությանը: Հուսով եմ` կհարգեք անձնական կյանքի մեր գաղտնիության իրավունքը»: