«Սկսում ես պատրաստվել մահվան, հետո հասկանում, որ մենք ավելի ուժեղ ենք քան չարը». Սամվել Գրիգորյանը՝ քաղցկեղը հաղթահարելու մասին

«Սրտի տանիքներով» հաղորդմանը հյուրընկալվել էր երգիչ, հանդիսավար, շոումեն՝ Սամվել Գրիգորյանը։

StarNews– ը հետևեց հարցազրույցին։

Սամվել Գրիգորյանի կյանքում բեկումնային է եղել հիվանդությունը։ Մեծ դժվարությամբ, բայց հաղթահարել է քաղցկեղը.

«Ամեն ինչ կապել եմ Աստծո հետ, իմ կողքին էին և՛ ընտանիքս, և՛ ընկերներս։ Առաջին հերթին էմոցիոնալ առումով այնպես արեցին , որ ինձ ուժեղ զգամ, ամուր զգամ, իսկ դա շատ կարևոր է փառք Տիրոջը։ Ուղղություն ստացա՝ լավ կլինիկա Գերմանիայում։

Այդ ընթացքում էնքան վատ բաներ կան, որ սկսում ես պատրաստվել մահվան։ Ինձ սկզբում չէին ասում էստեղ ՝ Հայաստանում։

Գերմանիայում հասկացա, որ դա դատավճիռ չի բացարձակապես։ Դա ընդամենը պետք է շատ արագ գործողություններդ տանես դեպի ապրել։ 

Ինձ օգնեցին, ես այդ ժամանակ չէի աշխատում, էդ աստիճանի գումարներ չէի կարող ինձ թույլ տալ։ Ամեն ինչ արեցին, իհարկե հետո վերադարձվեց այդ գումարները միանշանակ ։

Ամենամեծ ապտակը այն էր երբ դեպտեմբերի 31-ին տոնական տարեմուտի համերգը պիտի վարեի, ու դրանից առաջ Գերմանիայում էի ՝ քիմաիա էի ստանում, ամսի 29-ին զանգեցի իմ վարսավիրին ասեցի գուցե իմ մոտ խնդիր լինի ՝ մազերի հետ կապված, խնդրում եմ, որ պահին քեզ զանգ տամ ինձ շատ արագ ընդունիր։

Առավոտյան արթնացա  լվացվելուց հասկացա , որ մազերս թափվում են ամբողջությամբ։ Էդ ամենամեծ դեպրեսիան էր, շատ մեծ սթրես էր, միանգամից արագ վարսավիրանոց՝ սափրեցինք գլուխս։ 

Համերգը վարեցի, լավ անցավ , շատ սիրուն համերգ եղավ։

Երբեք չպետք է ձեռքերը լվանալ ու ասել վերջ։ Մենք ավելի ուժեղ ենք քան չարը։ Իրավունք ունենք պայքարելու և իրավունք ունենք հաղթելու…»։