Տեսեք`ինչպես են միասին երգում Աշոտ Ղազարյանն ու Տաթև Ասատրյանը.ՏԵՍԱՆՅՈւԹ

  • Jan 25, 2024

Վերջին շրջանում հայկական շոուբիզնեսյան աշխարհում հայտնվեց նոր անուն՝ Տաթև Ասատրյան, ով բավականին կարճ ժամանակահատվածում կարողացավ լայն ճանաչում ձեռք բերել։ Ռազմիկ Ամյանի հետ կատարած զուգերգերը, կարծես, ամրապնդեցին երգչուհու դիրքը երաժշտական ասպարեզում։

Երգչուհին վերջին շրջանում իր ինստագրամյան էջում նոր ձևաչափով է ներկայանում: Նա կատարումներով է հանդես գալիս մի շարք երգիչ-երգչուհիների հետ: Վերջերս նա կատարումով էր հանդես եկել Նունե Եսայանի, Հարութ Փամբուկչյանի հետ:

Դե իսկ երեկ երգչուհին երգում է սիրված դերասան Աշոտ Ղազարյանի հետ:

«Միշտ երիտասարդ ու դրական էներգիայով լի, բոլորիս կողմից սիրված Աշոտ Ղազարյան»,- տեսանյութին կից գրել է Տաթևը:

Մեկնաբանություն

Որոնում