Սարգիս Գրիգորյանի ընտանիքը վերամիավորվել է՝ Հայաստանից նոր ընտանեկան կադրեր

Օրեր առաջ Սարգիս Գրիգորյանի ընտանիքը վերադարձավ հայրենիք և շարունակում է իրենց հայտնի ընտանեկան վլոգերի նկարահանումները Հայաստանից։
Սարգիսի ավագ դուստրը՝ Նարեն, այս տարիներին ապրում և կրթություն էր ստանում Հայաստանում։ Նարեն նաև տեղյակ չէր ընտանիքի վերադարձի մասին և այդ մասին իմացել է անակընկալ ձևով։ Սարգիսը այցի է գալիս Նարեին անակնկալ ծաղկեփնջով։ Նրանց միանում են նաև մյուս աղջիկները և Մանոն։ Հոլովակը լի էր ընտանեկան ջերմությամբ։
Այսօր Նարեն արդեն ակտիվ մասնակցում է ընտանեկան վլոգին։ Ընտանիքը նաև կիսվել է տարբեր հոլովակներով և լուսանկարներով, որոնցում երևում է, թե որքան հաճելի ժամանակ են անցկացնում Հայաստանի գեղեցիկ վայրերում՝ այցելելով Սևան, Դիլիջան։

Հաղարծինում նրանք նաև մասնակցել են պատարագի։
“Հաղարծին, այս եկեղեցական չքնաղ համալիրը մեր ընտանիքի սիրելի, հոգևոր վայրերից է։ Երկար բացակայությունից հետո տեսնել այս գեղեցկությունը մեզ համար հրաշքի պես մի բան էր”։


















