«45 տարի քեզանով եմ ապրել, քո հաջողություններով եմ ուրախացել». Ռաֆայել Երանոսյանի և հայրիկի հուզիչ տեսանյութը

Դերասան Ռաֆայել Երանոսյանը պարբերաբար հանդես գալիս ընտանեկան հրապարակումներով, ցույց տալով, որ բավականին հաճախ է այցելում հայրենի գյուղ, ուր բնակվում են հայրն ու հորաքույրը։

Հերթական անգամ Ռաֆայելը նման տեսանյութ էր հրապարակել՝ հայրիկի հետ համատեղ, որտեղ վերջինս որդուն ասում էր.

«45 տարի քեզանով եմ ապրել, քո հաջողություններով եմ ուրախացել»։

Տեսանյութը՝ այստեղ։

Նշենք, որ ավելի վաղ, խոսելով մայրիկի մահվան մասին, դերասանը նշել էր.

«Երբ մայրս մահացավ, դա մեր ընտանիքի առաջին մեծ վիշտն էր, մենք ոչ մեկս դրան պատրաստ չէինք, ես՝ առավելևս: Ինձ համար կյանքը կանգնեց, իմ ներսում որոշեցի, որ վերջ, ես էլ ոչ մի բանի պետք չեմ, ոչինչ չեմ ուզում»։