«Լիլ, մաման ինձ տանումա»… Արա Մարտիրոսյանի մենեջերը պատմեց մոր մшհից հետո Արայի խոսքերից

  • Dec 19, 2023

Քիչ առաջ ավարտվեց սիրված երգիչ Արա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը:

StarNews-ը խոսեց երգչի մենեջերի՝ Լիլիթ Գալստյանի հետ, ով իր խոսքում հուզվեց։

Լավագույն հիշողությունը Արայի հետ կապված

Ամեն օր իր հետ հիշողություն է, նա այնպես է ապրես այս տարիները բոլորիս հետ, որ ամեն օր կան հիշողություններ են, բոլորիս հետ մոտ է եղել: Ազնիվ խոսք չգիտեմ, թե այս ամեն ինչից հետո ինչպես ենք կասրողանալու ապրել, դեռ շատ տաք ենք:Մենք երգարվեստի մեջ կորցրեցինք նենց մարդու, որի պես այլևս չի լինելու:

Մամայի մահվան լուրը

Լուրը ստանալուց հետո շատ ծանր տարավ, դրանից հետո հիվանդանոց, հիվանդանոցի պրոֆիլակտիայից հետո ռեանիմացիա, մեկ օր մնալուց հետո չէինք կարող մնալ, քանի որ մամայի թաղումն էր, ինքը ինձ ասեց՝ <<Լիլ, մաման տանումա ինձ>>: Մամայի հետ շատ կապվասծ էր, սերը այնքան շատ էր մամայի հետ:

Արա Մարտիրոսյանին հանդիսատեսը կհիշի

Արա Մարտիրոսյանին հանդիսատեսը պիտի հիշի այնպես, ինչպես տեսել է համերգներին: Ես բախտ եմ ունեցել նրա համար համերգ կազմակերպել, ինքը շատ պրոֆեսիոնալ է եղել: Մենք համերգ ունեինք առաջիկայում՝ 25 տարի բեմում, չկարողացանք անել, անելու ենք, բայց ցավոք առանց իրա, իր հիշատակի համար․․․

Մեկնաբանություն

Որոնում