«Քեզ եմ կարոտել, Պապ…»․ Մանե Գրիգորյանի հուզիչ գրառումը հայրիկի մահվան տարելիցին

Այսօր Արթուր Գրիգորյանի մահվան օրն է։ Այդ առիթով կոմպոզիտորի դուստրը՝ Մանե Գրիգորյանը, սոցիալական ցանցերում հանդես է եկել հուզիչ ու խորապես անձնական գրառմամբ՝ անդրադառնալով հոր կորստին, հիշողություններին և անանց կարոտին։

«Իմ թուլություն ու իմ ուժ»,– այսպես է Մանեն սկսել իր գրառումը՝ խոստովանելով, որ երբեք չի սիրել բարձրաձայն խոսել իր ցավի մասին, ինչպես և իր հայրը։

Նա հիշել է Արթուր Գրիգորյանի լռությունը, նրա գրելը, Նորավանք ու Շուշի գնալը, լուռ ապրումները։
«Գրելդ եմ կարոտել, լռությունդ եմ կարոտել, հետդ գիշերը Նորավանք գնալն եմ կարոտել, Ջդրդուզում լուսաբաց դիմավորելն եմ կարոտել… Քեզ եմ կարոտել, Պապ…»,– գրել է Մանե Գրիգորյանը։

Այդ օրը ֆիզիկապես տարել է հորը իրենից, սակայն երբեք չի կարողացել խլել նրան իր սրտից․
«Էս օրը տարավ քեզ ինձնից, բայց էս օրը երբեք չկարողացավ տանել քեզ ինձնից։ Իմ հավերժ»։