Սարգիս և Մանե Գրիգորյանների հոգևոր ուխտագնացությունը դեպի Երուսաղեմ

Սարգիս և Մանե Գրիգորյանները օրեր առաջ մեկնել են Երուսաղեմ՝ իրենց հետևորդների հետ կիսվելով հոգևոր խոր ապրումներով ու խորհրդանշական պահերով։ Զույգը եղել է Հորդանանում և այցելել Քրիստոսի գերեզմանը՝ Սուրբ Հարություն տաճարում, որտեղ անցկացրել են անմոռանալի գիշեր։

Երուսաղեմում գտնվելու ընթացքում նրանք մտել են Հորդանան գետը՝ այն վայրը, որտեղ մկրտվել է Հիսուս Քրիստոսը։ Իրենց գրառումներում Սարգիսն ու Մանեն այդ պահը նկարագրել են ոչ թե պարզապես որպես արարողություն, այլ որպես խորապես անձնական և հոգևոր ապրում.

«Դա պարզապես գետ չէր։
Դա լռություն էր։
Դա աղոթք էր։
Դա պահ էր, երբ ժամանակը կանգ է առնում, և դու մնում ես միայն քո ներսի ճշմարտության հետ»։

Նրանց խոսքով՝ այդ ջրում չկար վախ, չկար աղմուկ, միայն խաղաղություն։ Հորդանանի ջրերից դուրս գալով՝ նրանք զգացել են հոգևոր թեթևություն, մաքրում և Աստծուն ավելի մոտ լինելու զգացում։

Ուխտագնացության ընթացքում Սարգիսն ու Մանեն նաև մի ամբողջ գիշեր անցկացրել են Սուրբ Հարություն տաճարում՝ այնտեղ, որտեղ գտնվում է Քրիստոսի Սուրբ Գերեզմանը։ Գիշերվա լռության մեջ, աղոթքով ու խոնարհությամբ, նրանք կատարել են իրենց ծառայությունը՝ մաքրելով Սուրբ Գերեզմանը։

«Դա պարզապես աշխատանք չէր։ Դա խորապես անձնական, հոգևոր ակտ էր։ Մի պահ, երբ ժամանակը կանգ էր առնում, իսկ սիրտը խոսում էր Աստծու հետ՝ առանց բառերի»։

Զույգի խոսքերով՝ այդ գիշերը հավերժ կմնա իրենց ներսում՝ որպես քրիստոնյայի ապրած մեծագույն շնորհ, լույս ու միևնույն ժամանակ պատասխանատվություն։

StarNews-ը ներկայացնում է մի քանի լուսանկարներ զույգի Երուսաղեմ այցից։