«Իմ սիրած 3-ն ու 7-ը իրար կողք են»․ Էմմա Մանուկյանը նշում է տարեդարձը

Այսօր դերասանուհի Էմմա Մանուկյանի ծննդյան տարեդարձն է։ Սիրված դերասանուհին տարիներ շարունակ մեծ սեր ու ճանաչում է վայելում հանրության կողմից՝ իր խաղով, անկեղծությամբ ու դրական էներգիայով։
Ծննդյան օրվա կապակցությամբ Էմման ստացել է բազմաթիվ շնորհավորանքներ՝ գործընկերներից, հարազատներից ու երկրպագուներից։ Սոցցանցերում տարածվել են նաև ջերմ տեսաուղերձներ, որոնք ևս մեկ անգամ վկայում են նրա հանդեպ ունեցած սիրո մասին։

Այս տարին դերասանուհու համար առանձնահատուկ և խորհրդանշական է․ Էմման դարձել է 37 տարեկան, իսկ ինչպես ինքն է նշում՝ իր սիրելի երկու թվերը՝ 3-ն ու 7-ը, կրկին իրար կողք են։ Այդ առիթով նա ներկայացրել է նոր ֆոտոշարք, որին կից գրել է.

«Մեկ էլ 36 տարի հետո իմ սիրած 3-ն ու 7-ը նորից իրար կողք կլինեն»։

Լուսանկարները արագորեն արժանացել են օգտատերերի դրական արձագանքներին ու բազմաթիվ հաճոյախոսություններին։