Անի Պետրոսյանի նոր լուսանկարը`կլորացած փորիկով

  • Oct 09, 2023

Ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ դերասանունի Անի Պետրոսյանն ու գրող Էդգար Կոստանդյանը միասին են: Այս մասին Անին խոստովանեց իր հարցազրույցներից մեկում`նշելով, որ արդեն մեկ տարի է իրենք ամուսնացած են.

«Ես ուզում եմ նշել, որ չեմ սիրում իմ անձնական կյանքը հանրայնացնել, նկարներ տեղադրել և այլն։ Իրականում երևի երիտասարդ սերնդի հետ շփումը էդ ամենինչը սոց հարթակներում ջրի երես հանեց։ Մեր հերթական հավաքույթների ժամանակ կողքից նկարված հոլովակ էր, հրապարակել էր սերիալի դերասաններից մեկը և ես ընդամենը կիսվել եմ այդ սթորիով ու այդ ժամանակ այնքան ուրախ էինք, որ չէինք մտածում ոչնչի մասին»,- նշել էր Անին:

Այդ օրվանից ի վեր` Անին միայն մեկ հրապարակում արեց ամուսնու հետ`այն էլ վերջերս:

Սակայն StarNews-ի աչքից չէր վրիպել, որ դերասանուհու կազմվածքում կա փոփոխություն:

Եվ ահա մեր հրապարակումից մեկ ամիս անց Անին նոր լուսանկար է հրապարակել, որտեղ կլորացած փորիկով է:

Նշենք, որ դերասանուհին խոստովանել է, որ ամուսինն ուզում է տղա ունենալ:

Մեկնաբանություն

Որոնում