Նախորդ տարեվերջին համացանցի ամենացավալի լուրերից մեկը սիրված երգիչ Արա Մարտիրոսյանի անժամանակ մահն էր: Մարդիկ արտասվում էին և չէին հավատում իրականությանը:
Երգչի մահվան անժամանակ լուրը Հայաստան բերեց նաև նրա որդուն` 17-ամյա Ալանին, ում շատերը առաջին անգամ էին տեսնում:
Ալանը Արայի և նրա առաջին կնոջ`Մերսեդեսի որդին է: Մերսեդեսը այսօր հրապարակել է որդու ավարտական երեկոյից կադրեր, իսկ որդու և ընկերների համատեղ լուսանկարներին կցել հայրիկի ընկերների մասին պատմող երգը:
Նշենք, որ երգչի մահից հետո նաև ցավը արտահայտող հրապարակում էր արել Մերսեդեսը, ով տարիներ շարունակ բաժանված էր երգչից: